Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ օրթոպեդիայի ինստիտուտում. Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց է տվել նորակառույց հիվանդասենյակներն իրենց բոլոր հնարավորություններով

Արսեն Թորոսյանը քիչ առաջ ուղիղ եթերում ցուցադրեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին հարակից կառուցված նոր սպասասենյակների ներքին հարդարանքն ու պայմանները, տեխնիկական հնարավորությունները:

Այս մոդուլը, որն ունի քառասուներկու սպասասենյակ, կառուցվել է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող քաղաքացիների համար: Քաղաքացիները պետք է վիրուսի ստուգման թեստը հանձնելուց հետո սպասեն այդ սպասասենյակներում՝ մինչ թեստի պատասխանի գալը:

Ա. Թորոսյանը ցուցադրել է, որ սենյակները ունեն հեռուստացույց, որ քաղաքացին սպասելիս չձանձրանա: Անեն հատուկ կանչի համակարգ, որի միջոցով ցանկացած պահի կարող են զանգով կանչել բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկին:

Կա մի առանձին սենյակ, որը համակարգում է ողջ տեխնիկական համակարգը. բուժքույրը կարող է իր սենյակից հետևել սպասասենյակների տեղաշարժին: Սենյակների դռները բացվում են դեպի դուրս, որ քաղաքացին հնարավորինս քիչ շփում ունենա մյուս սենյակների հետ:

Ա. Թորոսյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է Օրթոպեդիայի ինստիտուտ, քանզի հիմա այնտեղ է գտնվում մի քաղաքացի, ու վիճակը ծայրահեղ ծանր է:

Опубликовано Arsen Torosyan Пятница, 3 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: