«Այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենց փոքրաթիվ հանրահավաքներով ինչ-որ տեղ ուժեղացնում են Փաշինյանի դիրքերը․․․»․ Համլետ Կիրակոսյան

Լրագրող Համլետ Կիրակոսյանը կարևոր անդրադարձ է կատարել երկրի ներսում տիրող խառն իրավիճակին և տարբեր կողմերի պայ քարին։

«Տասնյոթի հանրահավաքում ելույթ ունեցողները զարմանում են, թե ինչո՞ւ պատե րազմում խայտառակորեն պարտված, Արցախը հանձնած ու ամոթալի փաստաթուղթ ստորագրած ղեկավարի հրաժարականի պահանջով իրենց կազմակերպած հանրահավաքներին շատ ժողովուրդ չի հավաքվում, ասում են՝ ինչպե՞ս կարող են այդ ազգային ող բերգությունից հետո մարդիկ տանը նստել։

Զարմանալու բան չկա, տասնյոթի առաջնորդներն ու հռետորները պետք է հասկանան, որ ժողովրդի գերակշիռ մասը, ինչքան էլ այսօր չընդունեն գործող վարչապետին և ցանկանալով մոտ հեռանկարում նրա հեռանալը, միևնույն ժամանակ չեն ընդունում այն անձանց ու ու ժերին, որոնք այսօր հանրահավաքներ ու ցույցեր են կազմակերպում փողոցներում։

Այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենց փոքրաթիվ հանրահավաքներով ինչ-որ տեղ ուժեղացնում են Փաշինյանի դիրքերը․․․»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: