Սա ամենահասարակ աղանդերներից մեկն է։ Բեզեով այս ռուլետը պատրաստվում է առանց ալյուրի։ Քաղցր բեզեն նուրբ սերուցքի ու լիմոնի թթվության հետ հիանալի համադրություն են ստեղծում։
Բաղադրիչներ
Ռուլետի համար
Սպիտակուցներ՝ 5 հատ
Շաքարավազ՝ 200 գ
Վանիլին՝ 10 գ
Աղ՝ 1 պտղունց
Լիմոնի հյութ՝ 1 թ/գ
Լիմոնային շերտ
Դեղնուցներ՝ 5 հատ
Լիմոն՝ 1 հատ
Շաքարավազ՝ 50 գ
Կարագ՝ 20 գ
Կրեմ
Սերուցք՝ 250 գ
Վանիլին՝ 10 գ
Զարդարանք
Սև շոկոլադ՝ 20 գ
Սերուցք՝ 20 գ
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները հարել աղի ու լիմոնի հյութի հետ՝ մինչ սպիտակի։ Ներմուծել շաքարավազը՝ շարունակելով հարման գործընթացը։ Հավասարեցնել 1,5-2 սմ շերտով և թխել 18-25 րոպե՝ 180 աստիճանով։ Բեզեն պետք է արտաքինից պինդ լինի՝ ներսից փափուկ մնալով։
Լիմոնի կեղևը քերել ու հյութը քամել։ Միավորել դեղնուցի, շաքարավազի հետ և եփել՝ մինչ պնդանա՝ անդադար խառնելով։ Հանել կրակից՝ ներմուծելով կարագը և շաքարավազը։ Կրեմի համար սառը սերուցքը հարել վանիլինի հետ։
Բեզեի շերտը պատել լիմոնային հյութով և հարած սերուցքով՝ ռուլետ փաթաթելով։ Դնել սառնարանը՝ 30-60 րոպեով։ Շոկոլադով ու սերուցքով զարդարել այն։