Այս հրաշք կոտլետները կհավանեն անգամ «չուտող» երեխաները

Եթե ձեր բալիկները չեն ուտում կաղամբ, հոգ չէ։ Այս թխուկը մեծ հաճույքով կուտեն։ Այսպիսի ընթիքը կգնահատի նաև ամուսինը, որը կաղամբի մեծ սիրահար չէ։

Անհրաժեշտ է

Ֆարշ՝ 500գ

Կաղամբ՝ 400գ

Վարսակի փաթիլներ՝ 50գ

Ձու՝ 2հատ

Սոխ՝ 1հատ

Գազար՝ 2հատ

Տոմատի մածուկ՝ 1ճ/գ

Աղ, պղպեղ

Ինչպես պատրաստել

Կաղամբը կտրատել, ճմռել և 10րոպեով վրան եռման ջուր լցնել, որ փափկի։ Տեղափոխել ցանցի վրա, որ ջուրը քամվի։ Առանձին միավորել ֆարշը, վարսակի փաթիլները, ձուն, աղն ու պղպեղը։ Պատրաստի զանգվածի մեջ ներմուծել կաղամբը։ Թողնել, որ համերը խառնվեն։

Առանձին սոխն ու գազարը մանր կտրատել, տապակել, ներմուծել տոմատի մածուկը։ Աղ անել, տաք ջուր ու համեմունքներ ավելացնել, թողնել մի քանի րոպե տապակվի և հանել կր ակից։ Ֆարշից կոտլետներ ձևավորել, շարել ջեռոցի թավայի վրա։ Վրայից լցնել տոմատային խառնուրդը և թխել 45րոպե՝ 190աստիճանի ներքո։ Մատուցելուց առաջ վրան լցնել կտրատած կանաչի։

Понравилась статья? Поделиться с друзьями: