Այս հիանալի տորթը պատրաստվում է 15 րոպեում․ շատ համեղ ու օգտակար

Այս տորթը պատրաստվում է 15րոպեում՝ առանց թխելու։ Ստացվում է օգտակար և համեղ, քանզի պահպանում է բլոր վիտամինները, որոնք պարունակում է կաթնաշոռն ու միրգ-հատապտուղները։

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ՝ 250 գ

Կարագ՝ 100 գ

Կաթնաշոռ՝ 400 գ

Թթվասեր՝ 400 գ

Շաքարավազ՝ 150 գ + 3 ճ/գ

Միրգ-հատապտուղներ՝ 300-400գ

Ջուր՝ 140մլ

Ժելատին՝ 20գ

Պատրաստման եղանակը

Ժելատինը բաժանել երկու մասի, լցնել տարբեր ամանների մեջ, յուրաքանչյուրի վրա ջուր լցնել և թողնել, որ ուռչի։ Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերով՝ ներմուծելով հալեցրած կարագը, ջանասիրաբար խառնել։ Բացովի կաղապարի մեջ լցնել զանգվածը ու տափակեցնել, դնել սառնարանը։ Կաթնաշոռը միավորել թթվասերի հետ՝ ներմուծելով շաքարավազը, բլենդերել՝ մինչ միասեռ կդառնա։

Միրգը կամ հատապտուղները շաքարավազի հետ, խյուսի վերածել բլենդերի մեջ և ներմուծել թթվասերա-կաթնաշոռային զանգվածի 1/3-ը։ 2/3 մասի մեջ ներմուծել ժելատինի կեսը, մյուս կեսն էլ՝ մրգային զանգվածի մեջ։ Տորթի հիմքի վրա գդալներով լցնել ցանգվածը, փայտիկի օգնությամբ տարածել, դնել սառնարանը 4 ժամով։

Понравилась статья? Поделиться с друзьями: