Այս խնդրին բախվում են բոլոր տնային տնտեսուհիները, անկախ նրանից՝ ինչով են լվացվում այդ սրբիչներն, միևնունն է, այս խնդիրն արդիական է։ Մեր միջոցը հաստատ աշխատող է ու կփրկի ձեր տեքստիլը, որը մտադիր էիք դեն նետել։
Բոլոր լավ բաները մոռացված հներն են։ Բացի այդ հներն ավելի արդյունավետ են ժամանակակից միջոցներից։ Առաջարկում ենք խոհանոցային սրբիչների և անձեռոցիկների սպիտակեցման հին ու փորձված միջոց, որը կդառնա ձեր սրբիչների փրկության գաղտնիքը։
Անհրաժեշտ է
Լվացքի փոշի՝ 1/2 բաժակ
Ջուր և դույլ
Բուսայուղ՝ 2 ճ/գ
Սպիտակեցնող փոշի՝ 2 ճ/գ
Ջուրը եռացնել, ներմուծել բուսայուղը, լվացքի և սպիտակեցնող փոշի։ Խառնել՝ մինչ միասեռ դառնա և դնել կեղտոտ սրբիչները՝ թողնելով մինչ լիովին սառչի։ Լվանալ լվացքի մեքենայի մեջ ու վերջ. սրբիչները մաքուր են։ Այսկերպ կարելի է մաքրել հաճախ լվանալուց գույնը գցած և կեղտաբծերով կտորեղենը։