Հաճախ տարբեր պատճառներով շատ քաղաքներ մնում են նոսր բնակեցված ։ Ներկայացնենք 4 քաղաքներ,որտեղ մարդիկ չեն բնակվում։
1.Քանբաշի
Չինաստանի հյուսիսում գտնվող Օրդոս քաղաքային օկրուգում է գտնվում Քանբաշի քաղաքը, որը նախատեսված է 300 հազար բնակիչների համար:
Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով կառուցապատումը կիսատ է մնացել։ Այժմ կառուցապատողներից ոմանք փորձում են վերադարձնել ներդրված միջոցների գոնե մի մասը և մտածում են դատարկ աշտարակները պայթեցնելու ու հողը նոր ներդրողների վաճառելու մասին ։
2. Սեսենի արվարձան
Մադրիդի և Տոլեդոյի միջև ընկած Սեսենի քաղաքը 13500 բնակարաններով կառուցել է միլիարդատեր Ֆրանսիսկո Էրնանդոն։
2008 թ. Էրնանդոն ավելի քան 2 հազար բնակարան է փոխանցել նախագծի վարկատուներին, սակայն իշխանությունները դադարեցրել են վաճառքը խմելու ջրի բացակայության և շենքերի բնակեցման թույլտվություն չունենալու պատճառով, էլ չենք խոսում ենթակառուցվածքների և ճանապարհների մասին: Էրնանդոյին մեղադրել են հարկերը չվճարելու և կաշառք տալու մեջ, ինչի պատճառով ստիպված է եղել թողնել շինարարությունը և հեռանալ Հասարակածային Գվինեայի տարածք:
3. Քիջոնդոն
Ապառազմականացված գոտու մոտակայքում գտնվող հյուսիսկորեական Կիջոնդոն քաղաքը հաճախ անվանում են «գյուղական քարոզչություն» ։ Սա Հյուսիսային Կորեայի ամբողջությամբ փակ միակ բնակավայրն է, որը կարելի է դիտել Հարավային Կորեայի տարածքից ։
4. Քիլամբա
Չինաստանի գույքի կառավարման միջազգային ներդրումային կորպորացիան կառուցել է Քիլամբա քաղաքը ՝ Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից 30 կմ հեռավորության վրա ։ 750 ութհարկանի բնակելի տներ նախատեսված են եղել 500 հազար մարդու բնակության համար։Նրանց համար կառուցվել են նաև 100-ից ավելի առևտրի կենտրոններ և տասնյակ դպրոցներ։
Քիլամբաում մինչ օրս վաճառվել է ընդամենը 220 բնակարան, քանի որ Անգոլայի բնակիչների բացարձակ մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ բնակարաններ ձեռք բերել նույնիսկ հիփոթեքի միջոցով ։