Այս գաղտնի բաղադրիչը կոտլետներին անմահական համ է հաղորդում

Այս գաղտնի բաղադրիչը յուրաքանչյուր տնային տնտեսուհու լավագույն օգնականն է։ Սովորական կոտլետը, շնորհիվ դրա, անմահական համ է ստանում։ Գաղտնիքը բուլղարական պղպեղն է, որը հենց այդ հրաշալի համի հեղինակն է։ Փորձեք այս բաղադրատոմսով պատրաստել կոտլետները, և, վստահաբար, այլ տարբերակ այլևս չեք դիտարկի։

Անհրաժեշտ է

Մսի ֆարշ՝ 1կգ

Սոխ՝ 1հատ

Բուլղարական պղպեղ՝ 2հատ

Հաց՝ 1կտոր

Ձու՝ 1հատ

Ջուր, աղ, համեմունքներ, ալյուր

Ինչպես պատրաստել

Սոխը քերել մանր քերիչով, ներմուծել ֆարշի մեջ՝ ձվի, աղ ու պղպեղի հետ։ Զանգվածը լավ խառնել։ Հացը թրջել, տրորել ու քամել՝ ներմուծելով ֆարշի մեջ, որպեսզի կոտլետներն ավելի փափուկ և հյութեղ լինեն։ Բուլղարական պղպեղը մաքրել և մանր կտրատել, ներմուծել ֆարշի մեջ և դնել սառնարանը 30րոպեով։

Ֆարշից ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և տապակել մոտ 10րոպե։ Մատուցելուց առաջ կոտլետների վրա մանր կտրատած կանաչի ցանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: