«Այս անգամ ուզում եմ ընտրել այն մաղթանքը, որը պետք է ինձ ասեք»․ Լիա Զախարյան

Հրաշալի դերասանուհի Լիա Զախարյանը հուզիչ կոչով է դիմել հետևորդներին՝ անչափ կարևոր օրվա կապակցությամբ։

«Քսանութ Տարի առաջ, Արցախյան Ազատ ամարտի հաղթական տարիներից մեկին՝ 1992ին, ծնվեցի ես։ Այսօր,ինչպես և քսանութ տարի առաջ, Արցախի հայ բնակչությունը պայք արում է հանուն ազատության։ Ես ծնվեցի ցրտի, սովի և խավարի ժամանակներում։ Լույս աշխարհ եկա ակնթարթային արագությամբ՝ փլված հիվանդանոցի նկուղում, մոմի լույսի տակ՝ 00:00ին։ Գուցե ցրտից դողում էի, բայց ջերմանում էի մայրիկիս գրկում։ Ուզում էին անունս դնել «գրադուհի» ))) կամ «լույս աղջիկ» )))։

Այդպես մրսած հասակ առա, ու հիմա էլի մրսում եմ վախից, անհանգստությունից, բայց նոր զգացողություն եմ ձեռք բերել՝ նաև ինձ վստահ ու ուժեղ եմ զգում, շատ տաք եմ, ար յունս եռում է։ Այսօր իմ ծնունդն է, գիտեմ՝ շատերը կհիշեն ու կշնորհավորեն, մաղթանքներ ու լավ խոսքեր կասեն, բայց այս անգամ ուզում եմ ընտրել այն մաղթանքը, որը պետք է ինձ ասեք։ Ուզում եմ բոլորդ մաղթեք՝ այս տարի ապրած լինեմ իմ կյանքի վերջին սար սափն ու անհանգստությունը, լսեմ լա ցի ու վախի ձայնը, լսեմ ու վերհիշեմ կրակոցների ու գրա դի ձայնը։

Վերջին անգամ հրաժեշտ տամ իմ, գուցե և, անվերադարձ զինվորին։ Ինձ մաղթեք՝ ապրեմ, բազմանամ ու ստեղծագործեմ խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: