Այսօր հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 83 տարեկան։ Ծնվել է 1927-ի մայիսի քսանվեցին Նոր Բայազեթում՝ արվեստագետների ընտանիքում։ Ֆրունզիկի հայրն ու հորաքույրը Գավառի թատրոնում բեմադրում էին սիրողական ներկայացումներ։
Երևան տեղափոխվելուն պես Դովլաթյանն ուսումն սկսեց Մ․ Գորկիի անվ․ դպրոցում։ 1941-ից 1952 թվականներին իր մեծագույն վարպետությամբ խաղացել հայաստանյան շրջանային թատրոններում և Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում։
1947-ին ավարտել է Գ․Սունդուկյանի անվ․ թատերական ստուդիան։ Դեռևս ուսանողական տարիներից՝ 1943 թվականից, նկարահանվել է ֆիլմերում, իսկ 1959-ին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը՝ Ս․ Գերասիմովի արվեստանոցը։
Աշխատել է որպես ռեժիսոր Գորկու անվ․ ստուդիայում՝ նկարահանելով հայտնի ֆիլմեր։ 1967-ից 1969 թվականներին եղել է Հայաստանյան խորհրդային կինեմատոգրաֆիստների առաջին քարտուղար, իսկ 1986-ից՝ «Հայֆիլմի» գեղղեկավար։ 1994-ից 1997-ին եղել է հայաստանյան «Թեքեյան մշակութային միության» նախագահը՝ մինչ մահը՝ 1997-ի օգոստոսի երեսունը։ Ամփոփված է երևանյան Թոխմախ գերեզմանոցում։