Այսօր օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հիշատակի օրն է

Այսօր հայ մարզաշխարհի մեծագույն ներկայացուցչի, տաղանդաշատ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի հիշատակի օրն է։ Մեծանուն մարզիկը կյանքից հեռացել է ընդամենը յոթանասուներկու տարեկանում՝ 1996-ի մայիսի քսանիննին՝ Երևանում։ Նրա հիշատակն անմար է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչների համար՝ մեծագույն ներդրման հիշողությամբ։

Ծնվել է 1923-ի հուլիսի երեսունին՝ ստեփանավանյան հրաշք բնության գրկում՝ Գյուլագարակում։ Յոթ տարի անց նրա ընտանիքը մայրաքաղաք է տեղափոխվել, որտեղ էլ փոքրիկ Հրանտիկն սկսել է զբաղվել մարմնամարզությամբ՝ Հարություն Գարգալոյանի գլխավորությամբ։

Նա մեծ հաջողությունների էր հասել իր տարիքի համար՝ 1939-ին դառնալով պատանիների մեջ ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն։ Բայց ավաղ սկսվում է հայրենական պատերազմն ու Հրանտը՝ որպես կամավոր, մեկնում է մարտադաշտ։ 1943-ին ոտքի լուրջ վնասվածք է ստանում, ինչից հետո երկար բուժվում է։ Մարմնամարզությամբ վերսկսում է զբաղվել 1946-ին։

1948-ից սկսում է հաղթանակներ տոնել՝ իր բարձունքին կանգնելով 1952-ի Հելսինկիի օլիմպիական խաղերում, որտեղ երկու ոսկե և երկու արծաթե մեդալով հասել է բարձունքին՝ հայաստանյան պատմության էջերում անմահ մնալով որպես մեծագույն մարզիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: