Այսօր Օլգա Այվազյանի ծննդյան օրն է․ ինչպես է նա նշել «կարանտինային» տարեդարձը

Այսօր 1990-ականներից հայտնի երգչուհի Օլգա Այվազյանի ծննդյան օրն է։ Գեղեցկուհուն բազում շնորհավորանքներ են հղել իր կոլեգաները՝ սիրված երգիչ-երգչուհիները։

Նրա սթորիների բաժինը հեղեղված է լուսանկար-շնորհավորանքներով, որտեղ զետեղված են ինչպես հին օրերի լուսանկարներ, այնպես էլ վերջին շրջանի՝ նրա հղիության և որդու հետ լուսանկարները։ Շատ հմայիչ ու ներդաշնակ Օլգան շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար։

Կորոնավիրուսյան ախտի համավարակային շրջանում նա տոնը տանն է կազմակերպել՝ սիրելիի հետ։

Նախ գիշերը 00։00-ին Օլգան հրապարակել է շամպայնի գավաթներով լուսանկար, իսկ արդեն այսօր երեկոյան ցուցադրել է «կարանտինային» ծնունդը։

Նա օրիգինալ է գտնվել՝ նշելով այն պատշգամբում։ Գեղեցիկ ոճային սեցանի վրա երևում է ելակով տորթը, ելակը և շամպայնը։

Կադրում է նաև Օլգայի ծաղկեփունջը։

Համալիրի անզուգական ֆոնին անչափ ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծվում ծննդյան օրն անցկացնելու համար։ Օլգան հենց սթորիում նշել է՝ այս տարի ծննյան օրն այսկերպ է նշում։

Понравилась статья? Поделиться с друзьями: