Ն. Փաշինյանը սոցհարթակներում իր պաշտոնական էջով խոստացածի նման հայտարարությամբ տեղեկացնում է Հայաստանում հայտնի վիրուսի հայտնաբերման երեք նոր դեպք: Նա տեղեկություն է տվել վիրուսակիր քաղաքացիների մասին, որոնցից երկուսն ունեն Հայաստանի քաղաքացիություն, իսկ մեկն ազգությամբ իտալացի է, ով Հայաստանում է գտնվում աշխատանքային բերումով:
Վարչապետը տեղեկացնում է, որ իրավիճակը գտնվում է համապատասխան ստորաբաժանումների հսկողության ներքո, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումները, որ ըստ պատշաճի հայտնաբերվեն բոլոր այն անձիք, ովքեր առնչվել են այս անձանց հետ:
Փաշինյանը կոչ է անում պահպանել զգոնություն և հնարավորինս խուճապի չմատնվել, քանզի վիճակը վերահսկելի է և գտնվում է պատշաճ վերահսկողության ներքո, բժշկական ստորաբաժանումները հրաշալիորեն տիրապետում են իրենց գործառույթներին և գիտեն անհրաժեշտ քայլերի հերթականությունը:
Կից ներկայացվում է տվյալ հրապարակումն ամբողջությամբ: