«Այսօր, ցավոք, գույժ ստացանք․․․»․ Արսեն Գրիգորյան

Հայտնի և անչափ սիրված երգիչ Արսեն Գրիգորյանն իր էջում լուսանկարներ է զետեղել՝ տխուր գրառումով ուղեկցելով դրանք։

«Այսօր, ցավոք, գույժ ստացանք, շատ վատ լուր… Նահատակվեց իմ ընկերներից մեկը, ով Իսպանիայում իր բարեկեցիք կյանքը թողած եկավ և իր կյանքը տվեց հայրենիքին: Հանգչես խաղաղությամբ, ԱՐՄԵՆ ԿՆՅԱԶՅԱՆ ջան»,- գրել է նա:

Իր էջում գրառում է կատարել նաև իսպանահայ համայնքի հայտի ներկայացուցիչ Արման Մայիլյանը։

Նա Կնյազյանի հետ համատեղ կադր է զետեղել՝ աղոթքի սմայլիկով՝ գրառմանը կից նշելով․ «Հայի ոգին անկոտրում է։ Հայի տեսակն է թողնել արտերկրում տուն, ընտանիք, ապահով և խաղաղ կյանք՝ մեկնելով հայրենիք, գնալ առաջնագիծ, կռ վել, պայքարել և հերոսաբար իր կյանքը զո հել հանուն հայրենիքի։ Հանգչես խաղաղությամբ, մեր անմա՛հ հերոս Արմեն ախպեր ջան»։

Իրապես, անչափ ցավալի է նման գույժ հայտնելը։ Ցավակցում ենք նվիրական հայի հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!