Այսօր տեղի է ունեցել Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունը. լուսանկարներ, տեսանյութ

Լինում են աստղային զույգեր, որոնց միությունը  իրենց երկրպագուներին  առավելագույն երջանկություն է  պարգևում:

Այդ զույգերից  է  Միհրան Ծառուկյան  և  Արփի Գաբրիելյան զույգը, ովքեր  հեռուստադիտողին  առավլ հայտնի դարձան Ֆուլլ Հաուս սինթքոմից հետո,  երբ  այդ կատագերգական սերիալում  խաղացին  նույն սիրահարների, ապա  ամուսնական զույգի դերը:

Չնայած  շրջանառվող  ասեկոսեներին, որ նրանք նաև իրական կյանքում են միասին,  երկրպագուները  չէին պատկերացնի, որ նրանց միությունը  այդքան հեռու կգնա  և  զույգը  կհասնի  խորանի մոտ՝ ամուսնական ծեսի համար:

Չնայած այն հանգամանքին, որ  Միհրան Ծառուկյանը  մի քանի անգամ խուսափողական պատասխան  էր տվել լրագրողներին իր ու Արփիի  միության վերաբրյալ,  նա որոշեց իր  ՞՞ Սիրո  Կինո՛՛ խորագիրը կրող մենահամերգի ժամանակ  բոլորին պաշտոնապես հայտնել այդ  մասին  յուրահատուկ ձևով: Ըստ Միհրանի նա , հասկացել է, որ ավելի լավ պահ չի գտի  Արփիին ամուսնության առաջարկություն անելու համար և ընտրել է  հենց համերգի երեկոն: Ի դեպ դա համընկնում էր Արփիի  ծննդյան նախորդ օրվա հետ:

Իր համերգի օրը երկրպագուներին վերջնականապես  ներկայացնելով իր ու Արփիի անմար սերը, Միհրանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին,  պսակադրվել  է Արփիի  հետ:

 

Պսակադրության լուսանկարները ներկայացնում ենք ստորև  և  զույգին մաղթում իրենց պես գեղեցիկ ու անսահման սեր:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: