Այսօր տաղանդաշատ երաժիշտ Արա Գևորգյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր տաղանդաշատ երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի ծննդյան օրն է։ Երաժիշտը բոլորում է իր վաթսունմեկ տարին։ Նա ծնունդով Երևանից է։ Ծնվել ու մեծացել է մշակութային միջավայրում։

Արայի մայրը հանրահայտ ու լեգենդար երգչուհի Վալյա Սամվելյանն է, ով, ցավոք սրտի, շատ վաղ է հեռացել կյանքից ցավալի ելքով վթարի պատճառով։

Արա Գևորգյանը հասունության տարիներին ընտրել է մոր մասնագիտական գիծը՝ դառնալով երաժիշտ։ Նա իր ուսումնառությունը ստացել է Մանկավարժական համալսարանում, իսկ հիմա անձամբ է դասավանդում նույն կրթական հաստատությունում։

Արա Գևորգյանի հեղինակած երաժշտությունն ինքնատիպ է ու յուրօրինակ։ Այն ունի հզոր ոգեղենություն։ Արա Գևորգյանի հեղինակած երաժշտությունները հնչել և հնչելու են շատ ֆիլմերում, միջոցառումների և այլ կարևոր արարողությունների ժամանակ։

Հայրենասիրական ոգով տոգորված երաժշտություն ստեղծող կոմպոզիտորի տղան այժմ ժամկետային զինծառայող է։ Նա իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ, իսկ հայրը շարունակում է յուրովի կատարել իր պատրքը սեփական մասնագիտության ոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: