Այսօր Վարդան Բադալյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան օրն է տոնում հրաշք երգիչ Վարդան Բադալյանը։ Նա լույս աշխարհ է եկել 1984ի դեկտեմբերի քսանմեկին՝ Ստեփանակերտում: Ուսանել է ֆիզմաթ դպրոցում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվ․ երաժշտ․ ուսումնարանում: 2005ից 11ն ուսանել է երևանյան Կոմիտասի անվ․ պետկոնսերվատորիայի ժողերգեցողության բաժնում, այնուհետև` մագիստրատուրայում՝ Արսեն Գրիգորյանի (Ասո) ղեկավարությամբ:

Մի շարք մրցույթներում արժանացել է մրցանակների: 2006ին «Ընծա» համահայկական մրցույթին արժանացել է Գրան Պրիի, 2007ին՝ Հայաստանի ազգային երաժշտ․ մրցանակաբաշխությանը` «Տարվա հայտնություն» մրցանակին, 2008ին՝ ԱՄՆ կատարողական արվեստների փառատանին՝ 2-րդ մրցանակին և այլն:

Իր հրաշալի կատարողական արվեստի շնորհիվ բազում համերգային ելույթներով է հանդես եկել հայաստանյան մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Անգլիայում, Իրանում և այլուր:

Վարդան Բադալյանը թողարկել է «Հոգու լույս» և «Տաղ հայտնության» ձայնասկավառակները և բազում տեսահոլովակներ։ 2015ին Լիբանանում մաս է կազմել «Կոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգաշարին՝ նվիրված Հայոց Ցե ղաս պանության 100-ամյա տարելիցին։

Понравилась статья? Поделиться с друзьями: