Այսօր սիրված ու ինքնատիպ երգչուհի Նարինե Վարդանյանի ծննդյան օրն է։ Նա բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Նառան ծնվել է Երևանում, սովորել Կոնսերվատորիայում։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Երգչուհու ծննդյան օրը գեղեցիկ լուսանկարով ու ջերմ խոսքերով շնորհավորել է նրա մտերիմ ընկերուհիներից մեկը՝ Անիտա Հախվերդյանը։ Անիտան գրել է․ «Վաղուց ընտելացել եմ էն մտքի հետ, որ Նառայի հետ լուսանկարներում, ինքը միշտ ավելի լավ ա երևում:
Որովհետև կյանքում լինի թե կամեռաների առաջ, քնած թե արթուն, այլայլված թե երջանիկ, ինքը ավելի ա՝ խելքով, ուժով, հումորով, բարությամբ, մեծահոգությամբ, տաղանդով, դե՜, գեղեցկության մասին անգամ ծպտուն չկա:
Որ Նառան ինձնից լավնա մտքին ես հանգիստ եմ վերաբերվում մի պայմանով՝ որ ինքը միշտ կողքիս լինի: Ապրիլի 8-ը ինձ համար մարտի 8-ից ավելի տոն ա. ՀՀ վաստակավոր երգչուհի Նարինե Վարդանյանի ծննդյան օրն ա:
Ամեն ինչի լավը քեզ՝ Նառուչնիկ, շնորհավո՜ր հազար անգամ: Էս ծաղկավոր ռաբիզ նկարով ծնունդդ սկսենք, մինչև հանդիպենք»: