Այսօր հայ մեծագույն վրիժառու, Թալեաթ փաշային կյանքից զրկած Սողոմոն Թեհլերյանի հիշատակի օրն է։ Նա երկրային կյանքը թողեց 1960-ի այս օրը՝ ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում՝ վաթսուներեք տարեկանում։ Հուղարկավորված է Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում։
Ծնվելով 1987-ին՝ Արևմտահայաստանի Երզնկա գավառում, ավարտել է երզնկյան ուսումնարանը և 1913-ին տեղափոխվել Սերբիա, ապա՝ Հայաստան՝ կամավոր մարտերի մասնակցելու։ 1921-ին Նեմեսիսի շրջանակներում կյանքից զրկել է Թալեաթին, ձերբակալվել, սակայն դատարանի կողմից անմեղ է ճանաչվել։ Երկար տարիներ ապրել է Բելգրադում, ապս 1945-ին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։
Իրապես, Թեհլերյանի անունը պատմության մեջ կմնա որպես մեծագույն հերոսի, անվախ հայի անուն, որը լուծեց վրեժը թշնամական կողմից։ Բայց մարդկային ու բարոյական զգացումները Գերմանիայում բարձր գնահատվեցին․ նա ազատ արձակվեց, քանզի վրեժ էր լուծել իր ընտանիքի և առհասարակ ողջ ազգի համար։
Անցնում են տարիներ, բայց սերնդեսերունդ փոխանցվում է Սողոմոն Թեհլերյանի՝ որպես անվախ հերոսի, մեծագույն սխրանքի հեղինակի անունը։