Այսօր սիրված երգիչ Արկադի Դումիկյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ երգիչ Արկադի Դումիկյանի ծննդյան օրն է․ նա դառնում է 31 տարեկան։ Հրաշալի ձայնային տվյալներով ու անկրկնելի երգերով հանրության կողմից անչափ սիրելի Արկադին հիանալի կերպով է նշել ծննդյան օրը․ նա գիշերվանից տորթով ու հրավառությամբ շնորհավորանք է ստացել։

Նա անգամ կատակել է՝ իր էջում տեղադրելով շնորհավորանքի տեսանյութը՝ ինքն իրեն լավագույնը մաղթելով։

Նա նաև հրապարակել է իր տոնական տորթով լուսանկարը, որի վրա տեղադրված էր երեսունմեկ թվի տեսքով մոմեր։

Անչափ սիրված երգիչն արդեն հասցրել է բազում շնորհավորանքներ ստանալ համացանցում՝ կոլեգաներից և երկրպագուներից։

Արկադին իրապես երկրպագուների հսկա բանակ ունի, որոնք շատ են հավանում նրա ստեղծագործությունները։

Նրա աննման ձայնը հնչում է բոլորի սրտերում, երբ լսում են հրաշք երգերը։ Այնքան հուզիչ ու գեղեցիկ են Արկադիի կատարումները, որ ջերմացնում են բոլորի սրտերը, իսկ սիրահարների համար պարզապես օդ ու ջուր են նրա երգերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: