Այսօր Սերժ Ավետիքյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ ֆրանսահայ դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է վաթսունհինգամյակը։

Ապագա հայտնի դերասանը ծնվել է 1955ի դեկտեմբերի մեկին՝ Երևանում, որտեղ հայրենադարձվել էր իր ընտանիքը։ Սերժի ծնողները ծնվել են Ֆրանսիայում՝ Հայոց ցե ղասպ անությունից գա ղթած ընտանիքում։ 1947ին ԽՍՀՄ քարոզչությանը հավատացած ընտանիքը որոշում է Հայաստան տեղափոխվել։ 1955ին ծնվում է Սերժը։ Նա Երևանում ֆրանսիական դպրոց է հաճախել, բայց երբ տղան 15տարեկան էր՝ 1970ին, նրանց ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա։

Մանուկ հասակից Սերժին գերում էր արվեստը։ Նա, սովորելով քոլեջում, մասնկացում էր սիրողական բեմադրությունների։ Մյոդենի դրամատիկ արվեստի կոնսերվատորիան ավարտելուց հետո 1971ին Ավետիքյանը մեկնում է Փարիզ՝ Փարիզյան կոնսերվատորիայի ուսանողների հետ աշխատելու։ 1976ին Սերժն ընկերների հետ թատերական խումբ է ձևավորում։ Զուգահեռաբար նա նկարահանվում էր ֆիլմերում։ 1988ին Ավետիքյանը հիմնում է սեփական կինոընկերությունը։

Տաղանդաշատ Ավետիքյանի երկու որդիները նույնպես գերված են արվեստով․ Տիգրանը ռեժիսոր է, իսկ Հովնաթանը՝ դերասան։

Понравилась статья? Поделиться с друзьями: