Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է․ մանրամասներ լեգենդի մասին

Երեք տարի առաջ այսօրը կյանքից հեռացավ մեծ հայ լեգենդ Շառլ Ազնավուրը։

Նա մահացավ 94 տարեկան հասակում։ Թվում էր՝ նա միշտ պետք է լինի և առանց նրա հայը մի տեսակ հայ չէ, Ֆրանսիան մի տեսակ ոչ լրիվ է։ Լեգենդի մահը սգաց ողջ աշխարհասփյուռ հայությունը, ողջ Ֆրանսիան։

Ազնավուրի հոգեհանսգստի և  հուղարկավորության արարողությունն ու ծեսերն անցկացվեցին Ֆրանսիայում։ Երկրի ղեկավարությունը կազմակերպեց լեգենդի կյանքին ու գործունեությանը վայել արարողակարգ։

Ազնավուրը ցեղասպանությունից տուժած ընտանիքի հետնորդ է, ով մշտապես հայի կողքին է եղել, ցավացել է ի սրտե և կարեկցել, դժվարին պահին եկել, հասել ու բռնել հայի ձեռքը։

Մինչև բեմ ունեցած ճանապարհին անչափ դժվարություններ է ունեցել, սակայն տոկուն ու համառ բնավորության շնորհիվ կարողացել է բարձրանալ ու հասնել հանգրվանի։ Շառլը երեք անգամ ամուսնացած է եղել և ունեցել հինգ երեխաներ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

Ազնավուրը մշտապես յուրահատուկ փաղաքշանքով է խոսել Էդիտ Պիաֆի և իր մտերմության մասին։ Պիաֆը Ազնավուրին շատ է օգնել մեծ բեմ հասնելու ճանապարհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: