Այսօր ՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է հայ հետախույզի օրը:Հետախուզական ուժերի ձևավորումը ավարտվել է 1992 թ նոյեմբերի 5-ին: Իր առաջին հաղթական ուղին հետախուզական ստորաբաժանումները կատարել են Արցախյան պատերազմի տարիներին, պատվով դուրս եկել անելանելի իրավիճակներից, դժվարությունների մեջ կոփվել, կատարելագործվել և այժմ հասել մեծ բարձունքների և պատվով պատրաստ են ցանկացած ժամանակ պատժել թշնամուն:
Դա միակ մասնագիտությունն է, որտեղ հաշվի չի առնվում վտանգը, իսկ մարտական զգոնությունն անհավատալի բարձր է: Արցախյան պատերազմի տարիներին հետախուզոդիվերսիոն ջոկատների կազմավորման պատասխանատվությունը իր վրա վերցրեց Վովա Վարդանովը:
Մենք ունենք նաև հայազգի մեկ այլ հայտնի լեգենդար հետախույզ, նա Խորհրդային հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեորգի Վարդանյանն է՝ ՛՛Ամիր՛՛ կեղծանվամբ: Գեորգի Վարդանյանի հիմնական գործուներությունը սկսվել է իրանից, մասնավորապես Թեհրանից, որտեղ նա վնասազերծել է տասնյակ գերմանական լրտեսնեի:
Քաջ հայորդու սերունդներն էլ, դառնալով հետախույզներ այսօր էլ հանդիսանում են թշնամու ահ ու սարսափը:
Շնորհավոր Մեր հետախույզներին կարևոր մասնագիտական տոնի կապակցությամբ: Փառք հայ հետախույզին: