Այսօր մեր հրաշք վարչապետ, մեր հիանալի Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն։ Նա դառնում է քառասունհինգ տարեկան։ Փաշինյանը ծնվել է 1975-ի հունիսմեկյան այս պայծառ օրը՝ Իջևանում։ Նրա հայրիկը՝ Վովան, տեղի դպրոցում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ մայրիկը՝ Սվետիկը, տնային տնտեսուհի։
Փոքրիկ Նիկոլը, գերազանցիկի կարգավիճակում ավարտելով իջևանյան դպրոցը, ընդունվեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի բաժին։ 1999-ից 2012 թվականը եղել է ՀԺ թերթի գլխավոր խմբագիր, իսկ հետո ստանձնել է պատգամավորի պատասխանատու աշխատանքը։
2008 թվականին նա մասնակցել է մարտիմեկյան հայտնի ցույցին, ինչից հետո մեկ տարուց ավել ապրել է ընդհատակյա կյանքով, իսկ հետո ձերբակալվել է՝ մինչև 2012-ի համաներումն անցկացնելով բանտում։ 2018-ին, պայքարելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ, հիմնել է «Իմ քայլը» շարժումը, որը Գյումրիից հասել է Երևան։
Հավաքելով հազարավոր աջակիցներ՝ Փաշինյանը կարողացել է իր ձեռքը վերցնել երկրի ղեկը՝ դառնալով վարչապետ։