Այսօր Նադեժդա Սարգսյանի հիշատակի օրն է

Երկու տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ երգչուհի և մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ Նա ընդամենը վաթսուներեք տարեկան էր, բայց չարաբաստիկ քաղցկեղային ախտն ավելի ուժեղ գտնվեց կյանքի համար պայքարում։

Հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը և հրաշալի երգչուհի Էմմիի մայրիկը 1954-ի հոկտեմբերի տասնյոթին՝ Երևանում։ Ավարտելով Հայֆիլմի ստուդիան՝ միացել է «Սերպանտին» անսամբլին, 1978ից 1987ը եղել է պետէստրադայի նվագախմբի մենակատար, դրանից հետ մինչև 1992թվականը՝ «Հայեր» անսամբլի գեղղեկավար։

Սարգսյանը կամ ինչպես իրեն կոչում են ոլորտում՝ Նադյան, հյուրախաղերով եղել է ավելի քան քառասուն երկրում՝ ներկայացնելով մեր լավագույն կոմպոզիտորների՝ Կոնտտանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց հրաշալի երգերը։

1992ից «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» ստուդիայի հիմնադիր ու գեղղեկավար, 2003ից՝ Երևանյան մշակույթի պետքոլեջի տնօրեն։

Մայրիկի անմահ գործը շարունակում է իր հրաշալի դուստրը՝ չքնաղ Էմմին։ Մայրիկի գլխավոր հպարտությունը փայլում է հայկական էստրադայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: