Այսօր Միքայել Մելքումյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր հայտնի քաղաքական գործիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանի ծննդյան հիսունինը տարին։ Քաղաքական գործիչը ծնունդով Երևանից է։ Նա դպրոցական կրթությունից հետո ծառայության է անցել խորհրդային բանակում։

Հետագա տարիները նվիրել է կրթությանը՝ սովորելով Տնտեսագիտական համալսարանում և ստանալով տնտեսագետի մասնագիտացում։ Հետո նա դասախոսել է նույն համալսարանում։ Նա ունի տնտեսագիտության պրոֆեսորի աստիճան։

Գործիչը վերապատրաստման կուրսեր է անցել Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, ֆրանսիական համալսարանում։ Մ․ Մելքումյանը որպես պարգև ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ։

Միքայել Մելքումյանը ընտրվել է պատգամավոր և տարբեր գումարման խորհրդարանում եղել է ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ։ Ընդգրկված է տարբեր հանձնաժողովներում։ Նա աչքի է ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ։

Բացի քաղաքական ու մանկավարժական գործունեությունը, Միքայել Մելքումյանը նաև գիտական ուսումնասիրություններով է զբաղվում, ունի հեղինակած ուսումնասիրություններ, գիտական հոդվածներ։

Մ․ Մելքումյանն ամուսնացած է մեր ժամանակի տաղանդավոր թարգմանիչներից մեկի՝ Աննա Մարությանի հետ։ Նա ունի երեք զավակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: