Թումանյանի հիշատակի օրը ևս մեկ առիթ է խոսելու հանճարի մշտավառ հիշատակի մասին: Թումանյանի ստեղծագործությունները տիեզերածավալ են ու ընդգրկուն: Սրանով էլ բացատրվում է նրա գրական ժառանգության մշտամնա արդիականությունն ու մշտավառ հետաքրքրությունը:
Թումանյանի գրական ժառանգությունը մեծ ու հետաքրքիր է ոչ միայն համայն հայության, այլև համաշխարհային ընթերցասեր հասարակության համար:
Ուկրաինայում պատրաստվում է Հովհ. Թումանյանի հեքիաթների ժողովածուն իմ թարգմանությամբ: Ժողովածուն թարգմանել է Ալեքսանդր Բոժկոն, ով խոստովանում է, որ մեծ հաճույք ու բավականություն է պատճառել նրան:
Թումանյանի մտածողության վրա մեծ ազդեցություն են գործել Շեքսպիրի և այլ համաշխարհային մեծությունների ստեղծագործությունները:
Թումանյանն այն բացառիկներից ու երջանիկներից է, ով շարունակում է ոգեշնչել և հոգեպես զինել, սնել ու ընդարձակ մտահորիզոն է տվել շատ-շատերին: Անժխտելի է՝ բոլորս էլ իրենց սրտերում ունենք մեր Թումանյանին, ով մեզ մշտապես ուղղորդում է դժվար պահերին: