Այսօր մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Համաշխարհային հռչակ ունեցող դասականը ծնվել է 1903-ի հունիսյան այս օրը, որը հին տոմարով համարվում էր մայիսի քսանչորսը՝ դեռևս ցարական Թիֆլիսում, որտեղ էլ անցակցրել է մանուկ ու պատանի տարիները։ 1921-ին մեկնել է Մոսկվա և առանց որևէ երաժշտական կրթության ընդունվել Գնեսինկա՝ զուգահեռ ուսանելով մոսկովյան կոնսերվատորիայում։

Խաչատրյանը հայտնի է դարձել 1936-ին՝ «Դաշնամուրի կոնցերտով», որը նորույթ էր այդ տարիների համար։ Նրա ստեղծագործությունը լի էր զգացական իմպրովիզացիաներով ու գունագեղ հարմոնիայով, որն այդքան հավանել էին մասնագետները։

Նա մինչ օրս համարվում է քսաներորդ դարի հետխորհրդային շրջանի ամենաճանաչված կոմպոզիտորը, նաև հայտնի է Եվրոպայում։ Բացի այն, որ Խաչատրյանը եղել է առաջին հայկական բալետի, ֆիլմային երաժշտության ու սիմֆոնիայի հեղինակը, նա մշտապես իր ստեղծագործություններում օգտագործել է աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային մեղեդիները։

Մինչ օրս տարբեր ազգությունների երիտասարդներ պարում, երգում ու նվագում են խաչատրյանական անմահ մեղեդիների ներքո։

Понравилась статья? Поделиться с друзьями: