Այսօր մեծագույն Երվանդ Ղազանչյանի հիշատակի օրն է

Այսօր մեծանուն արվեստագետ, բեմադրիչ, ժողարտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակի օրն է։ Նա կյանքից հեռացել է անցած տարի այս օրը՝ ութսուներկու տարեկանում։ ՀՀ ժողարտիստ Գալյա Նովենցի ամուսին, Հակոբ Ղազանչյանի հայր և Մարիամ Ղազանչյանի պապ Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937ի հունիսի երկուսին՝ դնելով այս հրաշալի ընտանիքի հզոր հիմքը։

Ավարտելով երևանյան գեղինստիտուտի դերասանական ֆակուլտետը, ապա սովորել է ռեժիսուրայի ֆակուլտետում, ապա լենինգրադյան թատրոնի ռեժիսուրայի կուրսերը։ Աշխատել է պատանի հանդիսատեսի, կապանյան, երևանյան Սունդուկյանի անվ․, Լենինականի թատրոններում։

Դասավանդել է երևանյան թատեր․ ինստիտուտում։ Աշխատել գեղղեկավար և տնօրեն երևանյան դրամատիկական, Պարոնյանի անվ․, Սունդուկյանի անվ․, պատանի հանդիսատեսի թատրոններում՝ որպես գլխ․ ռեժիսոր։ 1995ից 2007ը եղել է հայաստանյան թատեր․ գործիչների միության նախագահ։

Ղազանչյանական արվեստը հավերժ կմնա արվեստասերների սրտերում՝ ոճի, ճաշակի և լավագույն որակի խորհրդանիշ լինելով բոլորի համար։ Նրա օրինակն ու աշխատանքն անգնահատելի է և հավերժ կմնա բոլոր հայերի սրտերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: