Այսօր Մարիամ Մելիքյանի ծննդյան օրն է

Այսօր չքնաղ դերասանուհի Մարիամ Մելիքյանի ծննդյան օրն է։ Թուրքիայում իր սիրուն գտած դերասանուհին բնակվում է հարևան երկրում և հաճախ է առօրյայից լուսանկարներ հրապարակում։ Այսօրվա իր հրապարակման մեջ նա շնորհակալություն է հայտնել մայրիկին՝ Գայանե Սարգսյանին՝ իրեն կյանք տալու համար։

Գիշերը գեղեցկուհու ամուսինն անակնկալ էր պատրաստել՝ տոնական սեղանով նշելով Մարիամի ծննդյան օրը։

Մելիքյանը շարժանկար է հրապարակել՝ ցուցադրելով անակնկալը՝ քաղցրավենիքներով լի սեղանը և աննման գեղեցկության կարմիր վարդերը։

Դերասանուհին, որն արդեն մի քանի տարի է Թուրքիայում է բնակվում, շնորհավորանքներ ու նվերներ է ստացել թուրքական բրենդային խանութներից։

Հայրենիքում էլ չեն մոռացել գեղեցկուհուն․ նրա կոլեգաները մազում հուզառատ շնորհավորանքներ են հղել նրան։

Շատերը Մարիամի հետ համատեղ լուսանկարներով են շնորհավորել։

Տոնական օրվա այլ լուսանկարներ Մարիամը չի հրապարակել՝ հասցնելով միայն շնորհավորանքները զետեղել իր էջի սթորիներում։

Շնորհավորում ենք Մարիամին՝ հաջողություն մաղթելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: