Այսօր Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն է

Այսօր գեղեցկուհի դերասանուհի, ոճային ու նուրբ Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է քսաներեք տարեկան։ Սերիալներից հայտնի գեղեցկուհին գիշերն իր էջում գրել էր․ «Ծնվեցի։ Ծնունդս շնորհավոր»։ Նա գրառման տակ բազում շնորհավորանքներ էր ստացել երկրպագուներից և կոլեգաներից։

Շատերը նաև սթորիներում զետեղել էին գեղեցկուհու հետ լուսանկարները և գրել շնորհավորական բառեր։ Անչափ սիրված ու մեծ շրջապատ ունեցող երիտասարդ դերասանուհին այսօր իրապես ուշադրության կենտրոնում է հայտնվել իր անձնական տոնով՝ ծննդյան օրով։

Համավարակային պայմաններից ելնելով դեռևս հայտնի չէ՝ այսօր տոնական խնջույք լինելու է, թե ոչ։

Այսօրվա օրը Մարիամն սկսել է աշխատանքի մեջ՝ նկարահանումների հրապարակում, որտեղ խաղընկերների կողմից շնորհավորանքների է արժանացել։

Միանանք բոլոր շնորհավորանքներին՝ լավագույնը մաղթելով նրբանազ Մարիամին՝ աշխատանքային ու անձնական բազում հաջողություններ մաղթելով գեղեցկուհուն։

Նա իր ներկայությամբ ու խաղով զարդարում է յուրաքանչյուր սերիալ՝ սիրելի դարձնելով այն հանրությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: