Այսօր Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի ծննդյան օրն է։ Նա կդառնար քառասուն տարեկան։ 2014-ի նոյեմբերի մեկին Հասմիկը լքեց երկրային կյանքը չափաբաստիկ ախտի՝ քաղցկեղի պատճառով։ Նա ընդամենը երեսունչորս տարեկան էր ու նոր էր ամուսնացել սիրելիի՝ երգեհոնահար Լևոն Աբրահամյանի զավակի՝ Ներսեսի հետ։

Ղարիբյանը ծնվել է 1980ի հունիսյան այս օրը՝ դերասան Իշխան Ղարիբյանի ընտանիքում։ Հայտնի է դարձել 2000ականներին՝ «Կարգին հաղորդումում» նկարահանվելով, որտեղից էլ ձեռք է բերել կեղծանունը՝ Կարգին Հասո։

2012ին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել է սիրելիի հետ։ Ներսեսը գրառում է արել իր էջում՝ նշելով՝ միշտ սիրելու է Հասմիկին ու մյուս կյանքում էլ են միասին լինելու։

Այսօր գեղեցկուհու մասին ինստագրամյան գրառում էր զետեղել Մկրտիչ Արզումանյանը՝ կարոտի ու անմար հիշողության մասին՝ զետեղելով նրա պատկերը։

Հասմիկը հիմա էլ բոլոր երկրպագուների սրտերում է, նրա հիշատակն անմար է։ Իրապես, անչափ ծանր է նման հրաշալի մարդու կորուստը բոլորիս համար, քանզի նա յուրահատուկ կոլորիտային դեր ուներ ու մեծ տեղ էր գրավում արվեստի աշխարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями: