Սողոմոն Թեհլերյանն իր ժամանակի ազգային-ազատագրական շարժման ազատամարտիկներից էր, ով ակտիվորեն հետաքրքրվում և գործում էր իր շահ ազգային ճակատագրի:
Սողոմոնը բազմանդամ ընտանիքի զավակ էր. նրա գերդաստանի ութսունհինգ անդամներից թուրքական գործողությունների արդյունքում փրկվել են ընդամենը երեք հոգի, ինչն էլ Սողոմոնի հոգին լցրել է անասելի ցավով և վրեժի անմար զգացումով:
Այս ցավով էլ Սողոմոնի սրտում հունցվում ու հասունանում է այս ցավալի ու անմարդկային գործողությունների կազմակերպիչներին պատժելու, վրեժի պատմական ծրագիրը: Ծրագիրը մանրակրկտորեն մշակված էր ու պլանավորված ինչպես հարկ է:
Որքան այդ ծրագիրն էր պատմական ու հաջողված, այնքան էլ հետագայում Սողոմոնի դատավարությունն էր պատմական ու կարևոր. միջազգային հանրությունը, համաշխարհային դատարանը անմեղ է ճանաչում Սողոմոնին: Հենց այս դատավարության ժամանակ է օգտագործվում Ցեղասպանություն տերիմը, որին էլ համարժեք է սկսում կիրառվել գենոցիդ միջազգային տերմին:
Սողոմոնի արարքը մեծ երախտիքով է հիշվել և հիշվելու հայ ժողովրդի կողմից: