Այսօր հայտնի ու սիրված հաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր հայտնի ու սիրված հաղորդավար, սցենարիստ Ռաֆայել Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Հաղորդավարը բոլորում է ծննդյան հիսուներեք տարին։ Նա ծնունդով Երևանից է։ Ռաֆայել Հովհաննիսյանը դպրոցից հետո Բժշկական համալսարանում բժշկական կրթություն է ստացել։

Ռաֆայելը մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Մի քանի տարի Արտաշատում աշխատել է որպես ատամնաբույժ։ Հետո նա ընդգրկվել է Բժշկական համալսարանի «Ուրախների և հնարամիտների» ակումբում։

Հանդես գալով թիմի կազմում՝ նա թիմը լավագույնս ներկայացնողներից մեկն է եղել։ Ապա աշխատել է հայտնի «Շարմ հոլդինգ» կազմակերպությունում՝ որպես պրոդյուսեր։ Հեղինակել է տարբեր սցենարներ ու նախագծեր։

Ռ․ Հովհաննիսյանն առավել հայտնի է իր «Օտար, ամայի ճամփեքի վրա» և նմանօրինակ 2 այլ գիտահանրամատչելի հեռուստահաղորդումներից։

Այս հաղորդումների շրջանակներում Ռ․ Հովհաննիսյանը ոչ միայն ներկայացնում, ճանաչելի է  դարձնում Հայաստանի բնակավայրերն ու կենցաղը, այլ նաև մատչելի ու համապարփակ մատուցում է ամբողջ աշխարհի պատմամշակութային հարստությունը։

Արցախյան վերջին պшտերազմի ընթացքում և հետո տեղի ունեցածը անձնական մեծ nղբերգություն է նաև Ռ․ Հովհաննիսյանի համար, ով իր հնարավորության սահմաններում ելքեր է փնտրում իրավիճակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: