Ինչ խոսք, հունվարի 28-ն հայկական տոնացույցում ամենից հպարտ օրն է համարվում:
Այն տարբերվում է իր բովանդակությամբ:
Գեղեցիկ օր, որը բոլորինս է՝ սահմանում կանգնած մեր զինվորից մինչ գեներալի, իրենց ընտանիքների անդամների, և իհարկե բոլոր նրանց, որոնք նաև աղոթում են, խնդրում Աստծուն խաղաղության ամրապնդման և հայ զինվորին գոտեպնդելու համար:
Հենց հայկական բանակն է, որ պաշտպանել և անառիկ է պահել մեր երկրի ամբողջ տարածքն միշտ և այժմ:
Միայն հպարտանալ կարելի է բոլոր այն մարդկանցով, որոնք իրենց ավանդն են դրել հայկական բանակի կայունության, ամրապնդման և սերունդներին փոխանցման համար։
Շնորհակալ լինենք բոլոր նրանց, քանզի հենց թիկունքից միշտ էլ զգացվում է նրանց ուժն ու վստահորեն քայլերը դեպի հաղթանակներ:
Յուրաքանչյուրս իհարկե մեր սրտում միշտ մաղթում ենք հայ զինվորին խաղաղ երկինք, լավ ծառայություն, և իհարկե խաղաղություն հայոց սահմաններին, համբերատար լինելով ամենքն իր ընտանիքին հասնի այն սիրելիին, ով միշտ սպասում է իր ապագա կեսի վերադարձին:
Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ, շնորհակալ ենք և պարտական։