Այսօր Հակոբ Պապիկյանի՝ Ժակի ծննդյան օրն է

Այսօր անկրկնելի հաղորդավար և պրոդյուսեր Հակոբ Պապիկյանի՝ Ժակի ծննդյան օրն է։ Նա տոնում է քառասունամյակը։ Այսօր բազում շնորհավորանքներ է ստացել՝ այս հրաշալի օրվա կապակցությամբ, որը ջերմորեն նշելու է իր մտերիմների շրջապատում։

Տաղանդաշատ Ժակը ծնվել է 1979ի օգոստոս քսանվեցին՝ Երևանում։ 1995ին ավարտելով երևանյան համար 194 միջնակարգ դպրոցը՝ մինչև 1999 թվականը սովորել է հայաստանյան ագրարային համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետում։ 1998ից 1999ին աշխատել է հանրային ռադիոյում՝ որպես հաղորդավար։

1999ին հրաշալի կերպով վարել է «Կինոդար» հաղորդումը, իսկ 2003ից 2009ին «Ոսկե քնար» նախագծի հեղինակը, վարողն ու պրոդյուսերն է եղել։ 2004ից վարոմ է տարատեսակ նախագծեր ու համերգներ։ 2009-2010 թվականներին վարել ու հեղինակել է «Բենեֆիս» նախագիծը։ 2001ից աշխատում է Ռադիո Վանում՝ որպես հաղորդավար և խմբագիր։ Վարում է նաև «Կենտրոն» ՀԸ-ի ատավոտյան ծրագիրը։

Շնորհավորում ենք հրաշալի Ժակին՝ լավագույնը մաղթելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: