Այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է։ Գեներալ-մայոր, ազատամարտիկ, պաշտպանության նախկին փոխնախարարը տոնում է 81-ամյակը։

Ապագա Կոմանդոսը ծնվել է 1939-ի մայիս քսաներկուսին՝ Թբիլիսիում։ Ավարտելով Բաքվի զինուսումնարանը՝ ուսումը շարունակել է Լենինգրադում։ ԽՍՀՄ բանակի կազմում ծառայել է Գերմանիայում, Չեխոսլավակիայում, Աֆղանստանում և Բելառուսում։

Անփոխարինելի դերակատարում է ունեցել արցախյան ազատամարտում։ 1990-ին դառնալով «Սասունցի Դավիթ» ջոկատի անդամ 1991ին նշանակվել է արցախյան ԶՈՒ ղեկավար՝ ազատագրելով Հադրուսի Տող գյուղը։ 1992ին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։

Կոմանդոսը մինչ օրս մեծ կարևորություն ունի զինվորականների շրջանում։ Նրա կարծիքը, խոսքն անչափ մեծ կշիռ ունի նրանց համար։ Երբեմն Տեր-Թադևոսյանը նաև հանրության հետ է շփվում՝ լրագրողների միջոցով հայտնելով իր դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ։ Նրա կարծիքն անվերապահորեն ընդունվում է հասարակության լայն շերտերի կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: