Այսօր Լևոն Շանթի ծննդյան օրն է

Այսօր հայ գրող, դրամատուրգ, պետ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ծննդյան օրն է։ Շանթը՝ նույն ինքը Լևոն Նահաշպետյան կամ Սեղբոսյանը, ծնվել է 1869-ի ապրիլի 6-ին՝ Կոստանդնուպոսում՝ գորգավաճառի ընտանիքում, բայց փոքր տարիքում որբացել է։ Սկյուտարի ճեմարանում ուսանելւց հետո տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, ապա Լյայպցիգի ու Մյունխենի համալսարաններ։ Դասավանդել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում և Երևանում, մասնակցել «Վերնատան» հավաքույթներին, եղել է Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի մտերիմ ընկերը։

Շանթը ստեղծագործել է 60 տարի՝ իր անգնահատելի ներդրումն ունենալով հայագիտության զարգացման գործում։ Նրա պոեմները դուրեկան էին բոլորին՝ շնորհիվ յուրահատուկ ոճի, ռեալիզմի ու սիրո պատրանքի գունեղ համադրության, իսկ արձակ ստեղծագործությունները կանացի հոգեբանական նրբերանգների հանրագիտարան են։

Հայագիտության համար կարևորագույն դեր ունեն Շանթի դրամատուրգիական աշխատանքները՝ «Հին աստվածները», «Ուրիշի համարը», «Կայսրը» և այլն, որոնցում նա պատմականը միաձուլել է ժամանակակիցի հետ։ Չի կարելի մոռանալ նաև Շանթի թարգմանությունները․ օտար լեզուների իմացության շնորհիվ նա հիանալի կերպով թարգմանել է դասականների ստեղծագործությունները։

Լևոն Շանթը կյանքից հեռացել է 1951-ի նոյեմբերի 29-ին՝ Բեյրութում։ 1994-ից երևանյան № 4 դպրոցը կրում է իր անունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: