Այսօր Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան

Այսօր հանրության կողմից մեծ սիրո ու գովեստի արժանի Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան: Այս մարդն այնքան անկեղծ դիմախաղային դերեր է ունեցել և այնքան լավ կատարել իր բոլոր դերերը, որ դրանք յուրաքանչյուրը, չլինելով բառերի առկայությամբ, մեկ է կարողացել են գոհացնել ու սքանչացնել ունկնդրին: Ենգիբարյանը միշտ ունակ է եղել բոլորին մեկտեղ հուզել ու ծիծաղացնել, նա կրում էր շարժումների՝ հսկա բանաստեղծի անկեղծ հոգի, հանճար էր նա: Լեոնիդը միշտ է մնալու կրկեսի մեծանուն լեգենդ:

 

Ենգիբարյանը միավորելով մնջախաղի և իմպրովիզացիայի արտահայտչամիջոցները՝ կարողացել է հարստացնել կրկեսում հանդես եկող ծաղրածուի կերպարը: Նա լավ գրող է եղել: Գրել է երկու գիրք և երկուսն էլ ռուսերեն լեզվով, քանի որ նա էլ հենց Մոսկվայի ծնունդ էր:

Շատ հայտնի դերասաններ, գրողներ բազմիցս նշել են, որ Ենգիբարյանը կարող էր հիանալի գրող լինել և 2 գրքի փոխարեն կարող էր բազում ստեղծագործություններ թողնել սերունդներին: Նա միշտ կողմնակից է եղել այն մտքին, որ բոլոր դերասանների համար քիչ է միայն դերասանական խաղը, պետք է և պարտադիր է ցուցադրել հոգու խաղը: Դա է, որ կարող է իրենով անել հանդիսատեսին:

Նա երբևէ իրեն առաջարկված դասավանդման աշխատանքներին չի համաձայնվել և իր ամբողջ կյանքում ունեցել է միայն մեկ աշակերտի՝ Սոս Պետրոսյանին, որին ինքն ինքնակամ է իր մոտ վերցրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: