Այսօր լեգենդար Զինաիդա Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանը ներկայացնող անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 70 տարեկան։ Աշխարհի քառակի, Եվրոպայի տասնհնգակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհին նաև վաթսունից առավել ռեկորդդների հեղինակ է։

Ծնվելով Հայաստանում՝ Ստեպան Զոլոտնիկովի և Անաստասիա Չերկաշինայի ռուս ընտանիքում՝ նա մեծացել է հայկական միջավայրում։ Սպորտով սկսել է զբաղվել տարեկանից, իսկ տասնիննում տեղափոխվել է ապագա ամունու՝ մարզիչ Յուրի Սիմոնյանի մոտ, ում հետ ամուսնացել է ևս երկու տարի անց։

Քանզի Օլիմպիական խաղերի ծրագրում հրաձգությունը հայտնվեց միայն 1984-ին, Սիմոնյանը չհասցրեց մասնակցել խաղերին։ Այդ թվականի խաղերը խորհրդային իշխանությունը բոյկոտեց, իսկ մեկ տարի անց անվանի մարզուհին որոշեց ավարտել կարիերան։

Մի քանի տարի զբաղվելով մարզչական գործունեությամբ՝ մինչև 2008 թվականն աշխատել է որպես ուսմասվար, իսկ 2008-ից մինչ կյանքի վերջ՝ որպես տնօօրեն։ Մահացել է 2012-ի մարտի 24-ին՝ ընդամենը վաթսունմեկ տարեկանում։ Նրա անունը հավերժ կմնա հայ չեմպիոնուհիների շարքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: