Այսօր Էլեն Հարությունյանի ծննդյան օրն է․ Գոռ Եփրեմյանի հուզիչ անակնկալը՝ կնոջը

Այսօր նրբագեղ դերասանուհի, պարուհի ու մոդել Էլեն Հարությունյանի ծննդյան օրն է։ Բացի այդ Էլենն ամուսնու՝ Գոռ Եփրեմյանի հետ սիրային տոն ունեն․ այսօր նրանց նշանադրության տարեդարձն է։

Այս հրաշալի տոները՝ սիրելի ծնունդն ու տարեդարձը սիրառատ զույգը որոշել է քաղաքից դուրս անցկացնել։

Գեղեցկուհին կադրեր է հրապարակել ճանապարհից և, իհարկե, ամուսնու չքնաղ անակնկալից։

Էլենն իր հրաշալի տոնի գիշերը հսկայական վարդագույն վարդերով ծաղկեփունջ է նվեր ստացել ամուսնուց, ինչպես նաև մեծ վարդագույն փաթեթավորմամբ տուփ, որի պարունակությունը գեղեցկուհին ցույց չի տվել։

Էլենը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ամուսնու անակնկալ մուտքը՝ ծաղկեփունջն ու տորթը ձեռքին։

Ապա զույգը միասին փչել է մոմերը՝ երազանք պահելով։

Անչափ գեղեցիկ վարդագույն երանգներով ու գեղեցիկ զարդարանքով տորթ է Գոռն ընտրել, որը, վստահաբար, շատ է հավանել Էլենը։

Նա ուրախությունից թռչկոտում էր՝ ծաղկեփունջն ու նվերի տուփը ձեռքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: