Այսօր տաղանդաշատ երգչուհի, գեղեցկուհի Զարուհի Բաբայանի ծննդյան օրն է․ նա տոնում է քառասունվեցամյակը։ Գեղեցկուհին լույս աշխարհ է եկել 1975ի դեկտեմբերի քսանյոթին՝ Երևանում։ 1987ին սկսել է հանդես գալ Հ. Իգիթյանի անվ․ Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի մենակատարն է եղել։
1992ից 1997ն ուսանել է Խ․ Աբովյանի անվ․ Պետմանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։ 2000ից 2003ին ուսանել է Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայի ջազային բաժնում։ 1993ից եղել է Հայաստանյան Երգի պետթատրոնի մեներգչուհի։ 2001ին լույս աշխարհ է տեղել նրա անդրանիկ ձայնասկավառակը, որի համար բազում մրցանակների է արժանացել։
2003ից մենահամերգներով է հանդես եկել Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում։ 2005ին տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը։ 2009ին հիմնել է իր երգի ստուդիան, որտեղ կրթվում են 5ից 12 տարեկան բալիկներ։ 2012ից իրականացնում է «Զարուհի Բաբայանը բա նակի կողքին» բարեգործական նախագիծը՝ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։
2012ին Արցախի Պ Բ-ի հրա մանատար Մովսես Հակոբյանի կողմից պարգևատրվել է Պ Բ-ի հուշամեդալով։ 2013ից ՄԱԿ-ի փախ ստականների գործակալության ազգային հետևորդն է։