Այսօր Զավեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ դերասան Զավեն Աբրահամյանի ծննդյան յոթանասուներկուամյակն է։ Նա ծնվել է 1948ի օգոստոսի տասներեքին՝ Երևանում։ 1966ին ավարտելով երևանյան Մուրացանի անվ․ դպրոցը՝ ընդունվել Հայաստանյզն թատերական ընկերությունին կից թատրոն-ստուդիա:

1967ին ընդունվել է երևանյան գեղինստիտուտի դերասանական բաժին: 1972ին աշխատել է երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1994ից աշխատանքի է անցել Պարոնյանի անվ․ թատրոնում։ Մեկնել է բազում երկրներ հյուրախաղերի՝ ցուցադրելով իր հրաշալի արվեստը մեր երկրից դուրս։

Զուգահեռ նաև հեռուստասերիալներում ու նախագծերում է նկարահանվել՝ մշտապես լինելով հանդիսատեսի սիրելի կերպարը։ Շնորհիվ հրաշալի տաղանդի՝ արժանացել է վաստակավորի կոչման, ստացել ոսկե մեդալ և «Արտավազդ» մրցանակ։

Նա հիմա էլ շարունակում է նկարահանվել ֆիլմերում և խաղալ թատրոնում՝ իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունենալով՝ շնորհիվ հրաշալի տաղանդի ու անկրկնելի խարիզմայի, որ փոխանցում է էկրաններից այսկողմ։ Շնորհավորում ենք հրաշալի դերասանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: