Այսօր երկու անվանի ֆուտբոլիստների ծննդյան օրն է

Այսօր կարևոր օր է հայկական ֆուտբոլում։ Երկու անվանի մարզիկներ, պատմության լավագույն երկու ֆուտբոլիստներն են ծնվել։ 1945-ի այս օրը Լենինականում լույս աշխարհ է եկել դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։ Ալյոշա Աբրահամյանը 1966ից 1978ը հանդես է եկել երևանյան «Արարատի» կազմում՝ խաղալով երկու հարյուր յոթանասունվեց խաղ։

1973ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971ին և 1976ին՝ արծաթե մեդալակիր, 1973ին և 1975ին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ Մարզական կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ։ 2013ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Մահացել է 2018-ի օգոստոսի քսանվեցին՝ Երևանում։

Հարձակվող Արմեն Շահգելդյանը ծնվել է 1973-ի այս օրը։ Հանդես է եկել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ակումբներում։ Նա կարիերան սկսել է երևանյան «Արարատում»։

Երկու անգամ հռչակվել է հայաստանյան լավագույն ֆուտբոլիստ՝ 1993ին և 2006ին։ Մարզական կարիերայի ավարտից հետո անցել է մարզչական գործունեության։

Понравилась статья? Поделиться с друзьями: