Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր բոլոր բալիկների համար կարևորագույն տոն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը տոնվում է հունիսմեկյան պայծառ օրը։ Այս կարևոր օրը հաստատվել է 1949ին՝ Փարիզում և սկսել է տոնվել 1950թվականից։

Տոնը հետաքրքիր նախապատմություն ունի․ նախորդ դարի սկզբին՝ Սան Ֆրանցիսկոյի չինաստանյան հյուպատոսը որոշել է հունիսմեկյան օրը հավաքել որբ երեխաներին և նրանց համար տոն կազմակերպել՝ ավանդական Վիշապանավերի փառատոն։ Այդ օրը Ժնևում կոնֆերանս է կազմակերպվել և երկու իրադարձությունների շնորհիվ մանկական փառատոն ստեղծելու մտահղացում է առաջացել։ 1956-ին էլ հնչեցվել է բալիկների իրավունքների հռչակագիրը։

Հայաստանյան իրականությունում այս տոնն ամենասիրելիներից մեկն է։ Բազում բալիկներ իրենց ծնողների հետ դուրս են գալիս փողոցներ՝ այցելելով ժամանցային վայրեր, այգիներ ու խաղահրապարակներ։

Այդ օրը նաև ավանդաբար անցկացվում է ասֆալտային կավճային նկարների մրցույթ, ինչպե նաև տարատեսակ այլ խաղեր ու խաղային մրցություններո՝ նվերներով ու այլ խրախուսումներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: