«Այսօր եղբայրս՝ Գուրգեն Գառնիկի Մնացականյանը կդառնար 31 տարեկան»

Գուրգեն Մնացականյանը մեր այն հայրենանվեր զավակներից է, ով անվարան ընդգրկվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ ներգրավվելով մարտական գործընթացի մեջ։ Գուրգենն ընտանիքի հայր էր և ուներ բալիկներ։

Գուրգենը երկու զավակների հայր էր։ Նա առաջիկայի համար ուներ բազմաթիվ հեռահար պլաններ, որոնք ջանում էր իրականացնել իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։

Գուրգենի մասին մեծ ափսոսանքով ու ցավով հաճախ խոսում է նրա հարազատ եղբայրը՝ Հարություն Մնացականյանը, ով նույնպես մարտական գործողությունների մեջ է եղել և անձամբ է վիրավոր եղբորը հանել ընթացող թեժ մարտերի գոտուց։

Գուրգենի ծննդյան օրվա առիթով եղբայրը՝ Հարությունը գրում է․

«Այսօր եղբայրս՝ Գուրգեն Գառնիկի Մնացականյանը կդառնար 31 տարեկան։ Նա ընկավ Հոկտեմբերի 30-ին՝ Քարինտակում դաժան մարտի ժամանակ փրկելով ժամկետային զինծառայողի կյանքը։

Մեր հայրենիքը փրկելու համար շատ բան պետք չէ, այն պարզապես պետք է սիրել Գուգո-ի նման։ Հ.Գ. Իմ կյանքի ապրելու միակ նպատակո քո վրեժը լուծելնա ախպեր»,- իր ասելիքն ավարտում է Հարություն Մնացականյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: