Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանի նոր սոցցանցային գրառումը սպասված էր և անչափ ուրախալի: Նա գրառմամբ տեղեկացնում է, որ ունենք նորահայտ վիրուսից բուժման ևս մեկ դեպք: Սա ապաքինման երկրորդ դեպքն է:

Հիվանդը թեստավորվել է, և նրա մոտ բացասական արդյունք է գրանցվել, ինչն էլ փաստում է, որ նա լիարժեք բուժվել է: Նրան դուրս են գրել հիվանդանոցից:

Նախարարը տեղեկացնում է, որ սույն հիվանդի հետ, ով մեկուսացման մեջ է գտնվել ուղիղ 21 օր, նույն սենյակում այդքան ժամանակ գտնվել է նաև նրա մայրը: Մոր մոտ բոլոր թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Նախարարը փաստում է, որ նա միանգամայն առողջ է, ուստի իր զավակի հետ միասին դուրս է գրվում հիվանդանոցից:

Նախարարը գրառման մեջ ավելորդ չի համարում ևս մեկ անգամ հիշեցնելը, որ մարդիկ պահեն միմյանցից որոշակի հեռավորություն, ինչես նաև չմոռանան հիգիենայի կանոնների մասին, ինչն այս պարագայում ամենագլխավորն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: