Այսօր Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն դերասան Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է: Նրա ծննդյան 123-ամյակն է այսօր։ Մեծագույն դերասանը ծնվել է նախանցած դարում՝ 1987 թվականին՝ դեռևս ցարական Երևանում։ 1917-ին ավարտելով ռուսական սեմինարիան՝ քսան տարեկանից զբաղվելով դերասանական արվեստով՝ ելույթ ունենալով սիրողական թատերախմբերում, շրջիկ թատրոններում, ապա՝ թիֆլիսյան դրամատիկում։ 1924-ին տեղափոխվել է երևանյան պետթատրոն, այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն։

Ջանիբեկյանը՝ որպես հիանալի դերասան, անկրկնելի ավանդ ունի հայ թատրոնի զարգացման գործում։ Վ․ Փափազյանի «Ժայռի» Գրիգոր աղայի դերակատարումը մինչ օրս հայկական լավագույն դերակատարումն է։

Ջանիբեկյանն ակնառու էր նաև բեմադրություններով, բեմավորումներով, թարգմանություններով։ Նա հայտնի է նաև ռադիո և հեռուստաբեմադրություններով, որտեղ մարմնավորել է շուրջ հարյուր դեր։

Թոռան՝ Սոս Ջանիբեկյանի անկրկնելի տաղանդում արտացոլվել է նրա պապու՝ Գուրգենի անսպառ տաղանդը։ Սոսի մեծագույն տաղանդը, փաստորեն, ժառանգվել է ինչ-որ չափով նաև նրա հիանալի պապիկից։

Понравилась статья? Поделиться с друзьями: