Այսօր Արցախի տոնն է․ նախագահի ու վարչապետի շնորհավորանքները

Այսօր մեծագույն օր է բոլոր հայերի համար։ Այսօր արցախյան հրաշք երկրի անկախության օրն է։ 1991ի այս օրն Արցախն անկախացավ ԽՍՀՄ-ից՝ դառնալով անկախ պետություն։ Թեպետ այն շարունակում է շատերի կողմից մնալ չճանաչված, սակայն մեր սրտերում Արցախը միշտ անկախ հայոց պետություն է։

Օրվա խորհրդին համահունչ հայաստանյան առաջին դեմքերը՝ վարչապետն ու նախագահը, լուսանկարներ են զետեղել իրենց էջերում՝ շնորհավորական ջերմագույն ուղերձներով։

«1991ի այս օրնԱրցախը հռչակեց իր անկախությոնը ԽՄից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առթիվ՝ Ազատ Արցախ»,- գրել վարչապետը՝ ջերմ ընտանեկան կադրով ուրախացնելով հետևորդներին։ Արցախյան ամենահայտնի արձանի դիմաց Փաշինյան ընտանիքը գեղեցիկ կանգնած շնորհավորում է բոլորին։

Նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես խորիմաստ տողերով էր շնորհավորել հայությանը՝ օրեր առաջ ակատարված արցախյան այցից լուսանկարները ցուցադրելով՝ ինչ լավ ժամանակ է անցկացրել կնոջ հետ՝ հրաշք հողում, որտեղից բազում դրական էմոցիաներով էր վերադարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: