Այսօր Արմանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան․ մանրամասներ հերոսի մասին

Մեր հերոսացած տղաներից յուրաքանչյուրը թանկ է բոլորիս համար, իսկ նրանց թանկագին ծննդյան տարեդարձները՝ հիշատակության արժանի։ Հերոսական տղաների կորուստները մեր ապագա հնարավոր բարեկեցության ու լավագույն սպասումների կորոստն է նաև։

Նման կորուստներից է նաև տակավին երիտասարդ, մեծ կյանքի ճանապարհին նոր-նոր առաջին քայլերն անող Արման Աղաբաբյանը։ Արմնաը ծնվել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։ Նա այսօր կբոլորեր ծննդյան քսան տարին։

Արմանի և նրա ընկերներից շատերի բացակայությունը դեռ երկար ժամանակ անամոք ու անփարատելի կմնա։ Արմանը բանակ է զորակոչվել 2019 թվականին։ Նա ծառայության է անցել Մադաղիսում։ Արմանը տան մինուճար զավակն էր։ Նա շուրջ քանութ օր անզիջում պայքար է մղել հակառակորդի դեմ։

Մինչ հոկտեմբերի քսանչորսը Արմանը մարտական գործողությունների է մասնակցել, իսկ այդ օրը մարտական առաջադրանք է կատարել Լուլասազում։ Նրա հիշատակը միշտ վառ ու պայծառ կմնա մեր սրտերում, իսկ նրա կերպարը կմնա որպես չափանիշ։

Понравилась статья? Поделиться с друзьями: